National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.10.2022
Սամարղանդում կայացել են ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը
1 / 9

Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին:

Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը եւ պատմությունը կեղծելու փորձերի անթույլատրելիությանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ են տրամադրվել ԱՊՀ ՄԽՎ դիտորդների՝ տարածաշրջանում ընտրությունների մասնակցության վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Թումասյանը:

Քննարկվել են «ԱՊՀ երկրների մտավոր սեփականության մասին» օրենսգրքի խմբագրված նախագիծը, ինչպես նաեւ մշակույթի, զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում թվային զարգացման օրենսդրություն մշակելու ուղղությունները:

Օրակարգում ներառված են եղել նաեւ մոդելային օրենքների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քննարկումների արդյունքում Միքայել Թումասյանն ընտրվել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Խորհրդարանականները քննարկել են բնապահպանական անվտանգությանը, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող մոդելային նախագծեր:

Անդրադարձ է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում էկոլոգիայի եւ բնության կառավարման փորձագիտական խորհրդի կանոնակարգին, տեղեկություններ են ներկայացվել բնական ռեսուրսների եւ էկոլոգիայի բնագավառում ազգային օրենսդրության մշակման վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ «Լեռնային տարածքների կայուն զարգացում» միջազգային ֆորումի նախապատրաստական աշխատանքները: Այն նախատեսվում է անցկացնել 2023 թ. աշնանը:

ԱՊՀ ՄԽՎ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը:

Ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերից ու զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդների խնդրի հաղթահարումը եղել է նիստի հիմնական հարցերից: ԱՊՀ խորհրդարանականները փոխանակվել են երիտասարդների գործազրկության օրենսդրական կարգավորման իրենց երկրների փորձով:

Հարցի քննարկմանը մասնակցել են Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են նաեւ «Միջազգային երիտասարդական համագործակցության գործում ներդրման համար» պատվո կրծքանշանի շնորհման առաջարկները: Մրցանակը սահմանվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից՝ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ:

Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներն ամփոփել են ընթացիկ տարվա աշխատանքները: Լիլիթ Մինասյանը ռոտացիոն կարգով մեկ տարի ժամկետով ընտրվել է վեհաժողովի համակարգող նախագահ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am